Մամուլ

Հայտնի է երբ տեղի կունենա Արմեն Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը

Հայտնի է երբ տեղի կունենա Արմեն Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը՝ հուլիսի 17-ին, ժամը 17:30, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում։ Այս մասին հայտնում են Շարմ հոլդինգից։

Հուղարկավորությունը տեղի կունենա հաջորդ օրը ժամը 13։00–ին՝ նույն տեղից։ 

armen grigoryan mah

Հիշեցնենք, որ մայիսի 17–ից կալանքի տակ գտնվող պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մահացել է հուլիսի 15–ին դատարանի դահլիճում գիտակցությունը կորցնելուց հետո։

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում նրա գործով նախնական դատալսումների ժամանակ Արմեն Գրիգորյանը հանկարծ կորցրել է գիտակցությունը եւ ընկել աթոռից: Կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ Արմեն Գրիգորյանը մահացել է:

Կիսվել նյութով