Մամուլ

Հայկ Մարությանը դուրս է եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից

Հայկ Մարությանը դուրս է եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից

Հայկ Մարությանը դուրս է եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից: Այս մասին հայտնում է Դեժավյու տելեգրամյան ալիքը։

Ըստ որոշ տեղեկությունների Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է Հայկ Մարությանի վրա քրեական գործ հարուցել և դրանով բարձրացնել իր՝ շրիշակից ներքև հասած վարկանիշը:

Նշենք, որ Հայկ Մարությանը «Գազելների» և «Կամազների» գործով ատկատներ է ստացել. նրա դեմ քրեական գործ է նախապատրասվում

Այս մասին Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում հայտարարել է, որ «Գազել» մակնիշի քաղաքային միկրոավտոբուսների գնման գործարքի հետ կապված կոռուպցիոն բնույթի փաստեր կան:

nor avtobusner

«Կա խոսակցություն, որ մասնավորապես վերջին գնման հետ կապված, այդ 100՝ իրենց մեկնաբանմամբ միկրոավտոբուսները, որ, իրականում, բառի բուն իմաստով «Գազելներ» են՝ թե՛ նստատեղերի քանակով, թե՛ մակնիշով, այդ «Գազելների» գնման մեջ առերևույթ լրջագույն հանցագործություն կա, և պտտվում է խոսակցություն, որ շուրջ 50 տոկոս ատկատ կա, որից և օգտվել է Մարությանը»,-ասել է Վարդանյանը։

Նա նշել է, որ ի տարբերություն ավելի վաղ «Կամազների» հետ կապված պատմությանը, որի դեպքով իրավապահները չցանկացած կոռուպցիոն դրսևորումներն ի հայտ բերել, այս անգամ, քանի որ Փաշինյան-Մարության հարաբերությունները լարված են, ուստի քրեական գործ կլինի:

«Արդեն քրեական գործ է նախապատրաստվում, որ Մարությանի չհեռանալու դեպքում այդ քրեական գործով վախեցնեն»:

Կիսվել նյութով