Մամուլ

Հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր․ ՊՆ

Հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր․ ՊՆ

Այս մասին Bavnews.am-ը տեղեկանում է Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից։

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր: Ադրբեջանական կողմն ունի մեծաթիվ զոհեր և վիրավորներ:

Ժամը 20:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Իրադրության ցանկացած փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ:

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները  կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող  ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ:

Նախնական տվյալներով՝ հայկական կողմն ունի զոհեր եւ վիրավորներ: Ըստ լրատվամիջոցների՝ վիրավորների թվում է նաեւ Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը:

Ըստ ՊՆ-ի հաղորդագրության՝ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են նաեւ ականանետային  միջոցներ:

Կիսվել էջում