Մամուլ

Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ․ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել

Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ․ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել

Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող  ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Այս մասին հաղորդում է Պաշտպանության նախարարությունը:

Ըստ հաղորդագրության՝ հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:

«Նախնական տվյալներով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Քիչ առաջ հայտնել էինք, որ Տեղ գյուղում լարված իրավիճակ է։ Փոխրհաձգություն է տեղի ունեցել Տեղ գյուղի սահմանամերձ տարածքում, ադրբեջանական կողմի հերթական սադրանքի հետևանքով։

Կիսվել