ՄամուլՏեսանյութ

Ինչպես են Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները մեքենայով մոտենում ՀՀ ԶՈՒ զինծառայողներին (Տեսանյութ)

Ինչպես են Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները մեքենայով մոտենում ՀՀ ԶՈՒ զինծառայողներին (Տեսանյութ)

ՀՀ ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները, սադրանքի նպատակով, մեքենայով մոտենում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողներին, որից հետո կրակ բացում ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ:

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ:

Նախնական տվյալներով՝ հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ: Ըստ լրատվամիջոցների՝ վիրավորների թվում է նաև Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը:

Ըստ ՊՆ-ի հաղորդագրության՝ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են նաև ականանետային  միջոցներ:

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով