Մամուլ

Ադրբեջանը հայտնում է զոհերի ու վիրավորների մասին

Ադրբեջանը հայտնում է զոհերի ու վիրավորների մասին

Ադրբեջանական կողմը հայտարարում է, որ քիչ առաջ Տեղ գյուղի հարակից շփման գոտում տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում ունի զոհեր: Ինչպես միշտ, հակառակորդը խեղաթյուրում է ճշմարտությունը՝ ստելով, թե հայկական կողմն է դիմել ագրեսիայի:

Ադրբեջանի ՊՆ-ն իր հերթին հաստատել է, որ փոխհրաձգություն է տեղի ունեցել և հայտնել իր բանակի շարքերում զոհերի և վիրավորների մասին։

Քիչ առաջ հայտնել էինք, որ Տեղ գյուղում լարված իրավիճակ է։ Փոխրհաձգություն է տեղի ունեցել Տեղ գյուղի սահմանամերձ տարածքում, ադրբեջանական կողմի հերթական սադրանքի հետևանքով։

Կիսվել էջում