Քաղաքականություն

«Հայաստան» դաշինքը կհրաժարվի պաշտոնից

Hraparak.am-ը գրում է․ Վաղը կմեկնարկի իներորդ գումարման Ազգային ժողովի արտահերթ նիստը, որի օրակարգում է խորհրդարանական պաշտոնների բաշխման եւ ղեկավար պաշտոնների ընտրության հարցը։

Տեղեկացանք, որ Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» դաշինքում տեւական քննարկումներից հետո որոշել են ստանձնել մշտական հանձնաժողովների նախագահների, ինչպես նաեւ ԱԺ փոխխոսնակի պաշտոնները։

Դոնթի բանաձեւով՝ ՈՒՀ-ին երեք մշտական հանձնաժողովի նախագահություն է հասնում, ազդեցիկ հանձնաժողովներից թերեւս Տնտեսական մշտական հանձնաժողովի նախագահությունը կանցնի ՈւՀ-ին, ըստ Դոնթի բանաձեւի՝ խորհրդարանական հանձնաժողովների բաշխումը տեղի կունենա հետեւյալ համամասնությամբ, երկու հանձնաժողով առաջինը ՔՊ-ն կընտրի, ապա մեկը՝ ՈՒՀ-ն, հետո նորից երկուսը ՔՊ-ն, մեկը ՈՒՀ-ն ու այսպես շարունակ, մեկ հանձնաժողով էլ «Հայաստան» դաշինքին է հասնում, սակայն, մեր տեղեկություններով՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած թիմում չեն պատրաստվում ստանձնել հանձնաժողովի նախագահությունը։

Հիշեցնենք, որ նախորդ գումարման խորհրդարանում էլ ամենամեծ ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչները սեփական թիմակիցների նկատմամբ իշխանության հետապնդումներից հետո հրաժարվեցին խորհրդարանական պաշտոններից։

Ինչ վերաբերում է ՈՒՀ-ականներին, ապա որոշ տեղեկություններով այստեղ էլ մտադիր են՝ եթե ՔՊ–ն առաջին անգամ մերժի Արամ Վարդեւանյանի՝ ԱԺ փոխխոսնակի պաշտոնում ընտրությունը, բանն այն է, որ առանց ՔՊ–ի ձայների, Վարդեւանյանը չի կարող ընտրվել այդ պաշտոնում, ապա ՈՒՀ-ն երկրորդ փորձին չի գնա։

Կիսվեք ձեր էջում