Ժամանց

Հայաստանում գեղեցկուհին կառաջարկի իր հետ արշավի գնալ՝ հավելելով, որ ձեզ հետ կգա նաև իր ավագ եղբայրը

Արցախ այցելելու համար Ադրբեջանում դատապարտված, սակայն ավելի ուշ ազատություն ստացած ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը հերթական գրառումն է արել Հայաստանի մասին՝ այս անգամ զավեշտալի դիտարկմամբ զվարճացնելով իր բազմաթիվ հետևորդներին:

«Հայաստանը երկիր է, որտեղ աղջկա նկատմամբ չափից դուրս ուշադրությունը համարվում է նույնքան անշնորհքություն, որքան անուշադրությունը: Հայաստանը երկիր է, որտեղ ֆանտաստիկ գեղեցկուհին անձամբ կառաջարկի ձեզ իր հետ արշավի գնալ և կհավելի, որ ձեզ հետ կգա նաև իր ավագ եղբայրը, որպեսզի օգնի տեղադրել վրանը: Անձնական դիտարկումների շարքից… », – գրել է բլոգերը:

Նրա հրապարակմանը մի շարք հայ ու այլազգի օգտատերեր արձագանքել են հումորով: Գրառմանը կից բլոգերը հրապարակել է հանրահայտ «Միմինո» ֆիլմից սիրված հայ դերասան Մհեր Մկրտչյանի մասնակցությամբ ծիծաղաշարժ մի հատված, որտեղ նա խոսում է «բարոյական ընտանիքից» կնոջ մասին. «Ես ձեզ մի խելացի բան կասեմ… քո Լարիսա Իվանովնան… ուրեմն նա բարոյական ընտանիքից է»:

Լիանա Մարտիրոսյան

Կիսվել նյութով