Մամուլ

Հայաստանն Ադրբեջանի տարածքով երկաթուղային հաղորդակցություն կունենա ՌԴ-ի և Իրանի հետ․ Ալիև

Հայաստանն Ադրբեջանի տարածքով երկաթուղային հաղորդակցություն կունենա ՌԴ-ի և Իրանի հետ․ Ալիև

Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նոր եռակողմ հայտարարությունը թույլ է տալիս Բաքվին հաղորդակցվել Նախիջևանի Հանրապետության հետ, իսկ Երևանին՝ ունենալ երկաթուղային հաղորդակցութուն Ռուսաստանի հետ, հայտարարել Է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

putin pashinyan

«Ավելի քան 30 տարի անց, Ադրբեջանը Հայաստանի տարածքով տրանսպորտային հաղորդակցություն կունենա Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ։ Հայաստանը Ադրբեջանի տարածքով երկաթուղային ելք կունենա դեպի Ռուսաստան, Իրան»,- ասել է Ալիևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:

Նա նշել է նաև, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջոցով Ադրբեջանը ելք կունենա դեպի Թուրքիա։

Կիսվել էջում