Շոու-բիզնես

«Հայաստանի ձայնում» հաղթեց Նունե Եսայանի թիմից Հայկ Ղուլյանը

«Հայաստանի ձայնը» նախագիծը մոտեցավ իր ավարտին։ Մրցույթի հաղթող ճանաչվեց Նունե Եսայանի թիմից Հայկ Ղուլյանը։

hajastani dzayn

Հաղթանակի համար պայքարում էին նաև Սոֆի Մխեյանի թիմից Քրիստինա Խալատովան, Սևակ Խանաղյանի թիմից Աննա Դանիելյանը և Արամեի թիմից Տիգրան Կարապետյանը։ Վերջինս շատ մոտ էր հաղթանակին։

Տիգրանը զբաղեցրեց երկրորդ տեղը, երրորդ տեղում Աննան է, չորրորդ տեղում՝ Քրիստինան։

Հայկ Ղուլյանը՝ որպես հաղթող նվեր ստացավ երգ ձայնագրելու և տեսահոլովակ նկարահանելու հնարավորություն, ուղևորություն դեպի Եգիպտոս և Թբիլիսի, որտեղ կարող է ներկա լինել նաև Ջեյմս Բլանտի համերգին։

Նյութի աղբյուր՝ tert.am

Կիսվել նյութով