Շոու-բիզնես

«Ես կցանկանայի շարունակել երգել և ծերանալ` ինչպես Ազնավուրը». Սթինգ

Ինչպես հաղորդում է ֆրանսիական ՛՛Le Figaro՛՛-ն, այս տարի , հայտնի անգլիացի երաժիշտ Սթինգին վստահվել է Ֆրանսիայի ՛՛Victoires de la musique՛՛ երաժշտական մրցանակաբաշխության պատվավոր նախագահի պաշտոնը: Երգիչը նշել է, որ հաճելի ու պարտավորեցնող է լինել մրցույթի նախագահներից մեկը, չնայած այն հանգամանքին, որ նա ֆրանսիացի չէ:

Երաժիշտը խոսել է նաև իր երաժշտական նախասիրությունների մասին, նշելով, որ սիրում է դասական երաժշտություն, ավանդական ֆրանսիական երգարվեստը, լսում է Ժակ Բրելի երգերը,  իսկ սիրելի կոմպոզիտորներն են Դեբյուսին, Ռավելը, նաև Էրիկ Սատին:

«Եվ կա իմ մեծ բարեկամը՝ Շառլ Ազնավուրը: Մենք միասին բազմիցս երգել ենք: Ես նրան պաշտում ու անչափ հարգում եմ: Ես կցանկանայի շարունակել երգել և ծերանալ, ինչպես Ազնավուրը»,- ասել է նա:

Կիսվել էջում