Մամուլ

Կկառուցվի մետրոյի մեկ միջանկյալ կայարան՝ «Փեթակ» առևտրային կենտրոնի հարևանությամբ

Կկառուցվի մետրոյի մեկ միջանկյալ կայարան՝ «Փեթակ» առևտրային կենտրոնի հարևանությամբ

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանի անդամ Աշոտ Սարգսյանը

«Առաջիկայում մայրաքաղաքում սպասվող լայնածավալ ծրագրերի շարքում են ոչ միայն նախկինում հայտարարված Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցումը, այլև ևս մեկ միջանկյալ կայարանի կառուցում «Փեթակ» առևտրային կենտրոնի հարևանությամբ և 250 նոր էլեկտրական ավտոբուսների ձեռքբերումը»։

Մետրո

Նշենք, որ նախագծման մրցույթն արդեն ավարտվել է, հայտնի է, որ հաղթողը ռուսական «Մետրոգիպրոտրանս» ընկերությունն է։ 

Մետրոյի ուղեւորների նոր կանգառը կլինի Հալաբյան փողոցի վրա՝ Աբելյանի հետ հատվող մասում, նախկին «Արագած» կինոթատրոնի դիմաց։ Այստեղ գնացքները կհասնեն Հրազդանի կիրճի վրա կառուցվելիք նոր կամրջով։

Կիսվել նյութով