Մամուլ

Վարդենիսի զորամասում հայտնաբերվել է 20-ամյա ժամկետային զինծառայողի դի

Վարդենիսի զորամասում հայտնաբերվել է 20-ամյա ժամկետային զինծառայողի դի

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր, մայիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՊՆ Վարդենիսի N զորամասում հայտնաբերվել է ժամկետաին զինծառայողի դի՝  սրտի մասում հրազենային վնասվածքով։

zinvor anhet korel

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Գորիս քաղաքի բնակիչ 20-ամյա Արգիշտի Եղյանն էր, ով բանակ էր զորակոչվել Գորիսի զինկոմիսարտիատի կողմից։

Այս պահին զորամաս են այցելել ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանութան ծառայողներն ու Հայաստանի քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական վարչության քննիչները։

Կիսվել էջում