ՄամուլՏեսանյութ

Դաշնակները խառնակիչ են․ Հոլանդահայերը բարկացած են՝ իշխանափոխություն եղավ Հայաստան չենք գա

Դաշնակները խառնակիչ են․ Հոլանդահայերը բարկացած են՝ իշխանափոխություն եղավ Հայաստան չենք գա

1in.am-ը գրում է․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով Նիդերլանդների Թագավորությունում է: Ասեն քաղաքում նա այցելել է Ջոզեֆ Եկեղեցի, որտեղ վարչապետին դիմավորել է Դրենցի թանգարանի տնօրեն Հարրի Թյուպանը: Ասենի եկեղեցու մոտ հավաքվել են հայ համայնքի ներկայացուցիչները՝ դիմավորելու համար Նիկոլ Փաշինյանին:

Ասենի հայերի մեկը՝ Արսեն անունով, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին՝ նշեց. «Հանրահավաքներին դեմ ենք, ուզում ենք վարչապետը մնա և ղեկավարի Հայաստանում:

Սփյուռքում ընդդիմության աջակցում են միայն դաշնակցականները, մենք չենք աջակցում: Հայաստանի հետ կապված շատ լավ սպասումներ ունենք, հաճախ ենք գալիս Հայաստան, շատ դրական բաներ ենք տեսնում: Եթե խառնակիչները, դաշնակցականները չխառնեն, ամեն բան լավ կլինի: Իրենք ուզում են գան, որ իրենց ունեցվածքը պահեն»:

Հարցին՝ ինչու այսօրվա ընդդիմությունը մեծ աջակցություն չունի, այդ թվում Սփյուռքում, հայ հմայնքի ներկայացուցիչն ասաց. «Որովհետև իրենց իշխանության ժամանակ տեսել ենք, թե ինչ դժվարություններով էր ապրում ժողովուրդը:

nikol pashinyan niderlandner

Հիմա էլ ուզում են նորից իշխանության գալ, որ իրենց ունեցվածքը պահեն, ոչ թե ժողովրդի մասին մտածեն: Մարդիկ ապրել են, հիշում են իրենց իշխանության տարիները: Ասում են՝ եկել ենք փրկելու:

Թող 30 տարի չթալանեին, զենք առնեին փրկեին, որ էս օրին չհասնեինք: Հիմա եկել իրենց ճղում են: Բոլորն էլ ամեն ինչ հասկանում են: Այնպես որ, մենք մեր վարչապետին ընտրել ենք ու աջակցում ենք»:

Հայերից մի երիտասարդ կին էլ ասաց. «Ես դեմ եմ նրան, ինչ հիմա Հայաստանում կատարվում է, չեմ հասկանում այն մարդկանց, որոնք ելել են փողոց, որովհետև այն, ինչ կատարվեց 2020-ին, այսօրվա ընդդիմության իրենց իշխանության տարիներին սխալ աշխտանքի հետևանքն էր:

Մոռացել էին Արցախի մասին, բոլորն էլ գիտեին, որ էդ օրը գալու է, պատերազմ է լինելու: Սա վերջին 30 տարվա սխալների հետևանքն է: Հիմա ուզում են Արցախ փրկել, բայց հենց էդ մարդիկ են մեղավոր, որ եղավ այդ ամենը»:

Մանրամասները՝ 1in.am-ի տեսանյութում

Կիսվել նյութով