Կթանկանան ծխախոտը, ալկոհոլը, դիզվառելիքը, բենզինը. ԱԺ-ն բարձրացրեց ակցիզային հարկը
Ակցիզային հարկը կբարձրացվի։ Ազգային ժողովում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագիծը 63 կողմ ձայնով հաստատվեց 2–րդ ընթերցմամբ։
Նշենք, որ փոփոխությունների արդյունքում կթանկանան ծխախոտը, ալկոհոլը, դիզվառելիքը, բենզինը:
Հիշեցնենք, որ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին։
Նախատեսվում է ծխախոտային արտադրանքի ակցիզային հարկի դրույքաչափերը բարձրացնել յուրաքանչյուր տարի 7 տոկոսով, տաքացվող ծխախոտինը՝ յուրաքանչյուր տարի 30 տոկոսով, էլեկտրոնային ծխախոտինը՝ առաջին տարում 100 տոկոսով, այնուհետև հաջորդող երկու տարիներին` 25 և 20 տոկոսով, նարգիլեինը՝ առաջին տարում 40 տոկոսով, այնուհետև հաջորդող երկու տարիներին` 30–ական տոկոսով։
Մրգային օղիների արտադրությունը խթանելու, հումքի արժեքով պայմանավորված՝ մրգային օղիների ինքնարժեքի բարձր լինելու հանգամանքը մեղմելու և ոլորտը զարգացնելու նպատակով մրգային օղիների ակցիզային հարկի գործող դրույքաչափը նախատեսվում է նվազեցնել 33 տոկոսով։


