Մամուլ

«ԿԳԲ-ի պադվալ»-ում պահվող Ռոբերտ Քոչարյանը հարմարվել է այնտեղի պայմաններին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մոտ մեկ շաբաթ է՝ որպես մեղադրյալ գտնվում է կալանքի տակ: Քոչարյանը պահվում է «Երևան կենտրոն» ՔԿՀ-ում, որը հանրությանը հայտնի է «ԿԳԲ-ի պադվալ» անվամբ: Ուշագրավն այն է, որ մինչ օրս կալանավորված հայտնի պաշտոնյաները ևս տարվել են այնտեղ: Իսկ ՀՀ երկրորդ նախագահի դեպքում իրավիճակը այլ է:
Քոչարյանը խնդրել է, որ եթե իրեն կալանավորեն, ապա տեղափոխեն այնպիսի խուց, որտեղ որևէ այլ անձ չլինի, և նա ցանկանում է այդ խցում մենակ մնալ: Ըստ էության նրա՝ նախկին նախագահ լինելու գործոնն էլ պատճառ է դարձել, որ իրավապահները բավարարել են խնդրանքը: Մինչ այդ, Քոչարյանի պաշտպանները հայտարարել են, թե նա հարմարվել է այնտեղի պայմաններին, զբաղվում է սպորտով, նաև շարունակում է գիրք գրելը»:
Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում
Կիսվել նյութով