Աշխարհ

Կապիկի ծաղիկ․ Եվրոպայում առաջին երկիրը մտցրեց պարտադիր կարանտին

Կապիկի ծաղիկ․ Եվրոպայում առաջին երկիրը մտցրեց պարտադիր կարանտին

Բելգիան դարձավ առաջին երկիրը, որը պարտադիր 21-օրյա կարանտին է մտցրել կապիկի ծաղիկով վարակվածների համար։ Ինչպես հայտնում է The Brussels Times-ը, երկրում արդեն հայտնաբերվել է հիվանդության երեք դեպք։

Վարակվածներ են հայտնաբերվել են տարբեր երկրներում, այդ թվում՝ Միացյալ Թագավորությունում, Պորտուգալիայում և Իսպանիայում:

kapiki jrcaxik 1

Հիվանդության առաջին ախտանիշներից են ջերմությունը, գլխացավը, մկանային ցավը, մեջքի ցավը, ավշային հանգույցների այտուցվածությունը և հոգնածությունը։ Հաճախ դեմքի վրա կարող է ցան առաջանալ, որը հետո տարածվում է մարմնի մնացած մասերի վրա։ Ինկուբացիոն շրջանը կարող է տևել 5-ից 21 օր։

Նշենք, որ ներկայումս արձանագրվել է շուրջ 80 հաստատված դեպք, ևս 50-ը սպասում են ուսումնասիրության ավատին։

Կիսվել էջում