Կայծակի հարվածի հետևանքը. ինչ իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ փլուզում է տեղի ունեցել Երևան-Սևան ավտոճանապարհին։
Հունիսի 11-ին՝ ժամը 19։26-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավանի մոտակայքում, կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողներ։
Ըստ նախնական տվյալների՝ 3 ավտոմեքենա վնասվել է․ տեղում փրկարարների և ոստիկանների կողմից տարվում են աշխատանքներ։
Երթևեկությունը կազմակերպվել է հանդիպակաց ուղղությամբ՝ մեկ գոտիով։
Մանրամասները՝ armlur.am-ի տեսանյութում․


