Մամուլ

Կալանավորվել է Հայաստանի ԶՈւ հետախուզության նախկին պետը. մանրամասներ

Կալանավորվել է Հայաստանի ԶՈւ հետախուզության նախկին պետը. մանրամասներ

Ձերբակալվել է երկրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, ՀՀ ԶՈւ հետախուզության նախկին պետ, գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնի է դարձել սեփական աղբյուրներից։

Հարությունյանը կալանավորվել է մի քրեական գործի շրջանակում, որի մասին հաղորդվել էր դեռ դեկտեմբերի 14-ին։

Մեղադրյալի անունը հաղորդագրության մեջ այն ժամանակ նշված չէր։

Sputnik Արմենիային, սակայն, հաջողվել է պարզել, որ խոսքը հենց Հարությունյանի մասին է։

2021 թվականի մայիսին Գեղարքունիքի մարզի Կութ և Վերին Շորժա գյուղերի մոտ ադրբեջանական զինված ուժերի ներթափանցման ժամանակ Հարությունյանը ղեկավարել է 2 կորպուս, և նշված ուղղությունները եղել են զորամիավորման պատասխանատվության գոտում։

Կիսվել էջում