ՄամուլՏեսանյութ

«Ծռի Վարդանի» նկատմամբ սա երկրորդ մահափորձն էր․ մանրամասներ (Տեսանյութ)

«Ծռի Վարդանի» նկատմամբ սա երկրորդ մահափորձն էր․ մանրամասներ (Տեսանյութ)

Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ՝ հուլիսի 10-ին, կրակոցներ և սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ հրազենային բազմաթիվ վնասվածքներով մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Մահացածը Ծաղկաձոր քաղաքի բնակիչ, 48-ամյա Վարդան Առաքելյանն էր, ով առավել հայտնի է «Ծռի Վարդան» մականունով:

Hraparak.am-ի տեղեկություններով սա սպանվածի նկատմամբ երկրորդ մահափորձն էր, առաջին մահափորձին անդրադարձել ենք դեռ 2 տարի առաջ։ Ավելի ուշ գրել ենք, որ իրավապահներն ամեն ձևով փորձում էր կոծկել եւ չբացահայտել այս մահափորձը:

niva krakocner

Ըստ Hraparak.am-ի տեղեկությունների՝ այս անգամ մահափորձը կատարվել է խորամանկ ձևով։ Այս անգամ ատրճանակի ողջ փամփուշտները «դատարկել» են վրան։ Դեպքը տեղի է ունեցել ձորում։

Մեր տեղեկություններով՝ Վարդան Առաքելյանը Ծաղկաձորում հեղինակություն վայելող անձնավորություն էր, անհատ ձեռներեց էր, ամուսնացած էր, ունի մեկ որդի եւ մեկ դուստր։ Որդին դահուկորդ է, կարիերան շարունակելու նպատակով գտնվում է ԱՄՆ-ում։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում