Մամուլ

Ծառուկյանները պատրաստվում են «թագավորական» հարսանիքի. «Հրապարակ»

Ծառուկյանները պատրաստվում են «թագավորական» հարսանիքի

«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական ակտիվությանը զուգահեռ, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի ընտանիքում նաեւ հարսանիքի են պատրաստվում։ Ինչպես հայտնի է, Ծառուկյանի ավագ որդին՝ Նվերը, նշանվել է անցած ամառ։ Արտակարգ դրության ռեժիմը հանելուն պես կնշանակեն հարսանիքի օրը։

Մի քանի շաբաթ է՝ արդեն ընտանիքին պատկանող ռեստորանային համալիրն է կարգի բերվում, «Փարավոնում» բուռն նախապատրաստական աշխատանքներ են ընթանում, սրահի դիզայնն է փոխվում, ամեն ինչ անելու են, որ «թագավորական» հարսանիք ստացվի։ Հարսնացուն՝ Արփին, հայտնի ընտանիքից չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվել էջում