Մամուլ

Խոշոր ավտովթար Տավուշի մարզում․ ճակատ-ճակատի բախվել են Hummer-ն ու Volvo բեռնատարը․ կա վիրավոր

Խոշոր ավտովթար Տավուշի մարզում․ ճակատ-ճակատի բախվել են Hummer-ն ու Volvo բեռնատարը․ կա վիրավոր

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մայիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։

Ժամը 08։40-ի սահմաններում Իջևան-Նոյեմբերյան Մ16 ավտոճանապարհի 19 կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են 31-ամյա Նարեկ Ներսիսյանի վարած Hummer մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենան  և 54-ամյա Արտակ Սադյանի վարած Volvo մակնիշի ռուսական համարանիշներով բեռնատարը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Օպերատիվ են գործել նաև «Նոմեբերյան» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետ Վահան Ազատյանը։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը։

Կիսվել էջում