Մամուլ

Խմած վարելու և արագություն գերազանցելու համար ազատազրկում է սպասվում․ նոր փոփոխություն

Խմած վարելու և արագություն գերազանցելու համար ազատազրկում է սպասվում․ նոր փոփոխություն

ArmLur.am-ը գրում է․ Հայաստանում վերջին տարիներին ճանապարհատրանսպորտային հանցագործությունների դեպքերի քանակը զգալի ավելացել է, ինչը խիստ մտահոգիչ է: Եւ ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում է խստացնել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիան, այդպես փորձելով նվազեցնել ճանապարհատրանսպորտային հանցագործությունների դեպքերի թիվը: 

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայում կկատարվի փոփոխություն կնախատեսվի ազատազրկման ստորին շեմ:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ առավել խիստ պատասխանատվության միջոցներ կնախատեսվեն 242-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերում նախատեսված արարքները ալկոհոլ օգտագործած վիճակում, սահմանված արագությունը կրկնակի գերազանցելով կամ տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից կատարելու դեպքերում:

Ճանապարհային ոստիկանություն

Օրինակ, նույն արարքը, որը կատարվել է ալկոհոլ օգտագործած վիճակում կամ սահմանված արագությունը կրկնակի գերազանցելով կամ տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից՝ պատժվում է կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Իսկ եթե նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, որը կատարվել է ալկոհոլ օգտագործած վիճակում կամ սահմանված արագությունը կրկնակի գերազանցելով կամ տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից՝ պատժվում է ազատազրկմամբ՝ 4-ից 7 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ եւ որը կատարվել է ալկոհոլ օգտագործած վիճակում կամ սահմանված արագությունը կրկնակի գերազանցելով տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից՝ պատժվում է ազատազրկմամբ՝ 7-ից 10 տարի ժամկետով:

Կիսվել նյութով