Մամուլ

Լևոն Տեր-Պետրոսյանը խիստ յուրահատուկ երևույթ է քաղաքականության պատմության մեջ. Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարիրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Լևոն Տեր-Պետրոսյանն ընդհանրապես խիստ յուրահատուկ երևույթ է քաղաքականության պատմության մեջ: Վազգեն Սարգսյանի կողմից հարկադրաբար հեռացված լինելով պաշտոնից` նա և իր հետևորդները մինչ օրս ունեն մեկ գերնպատակ. ամեն գնով հասնել ռևանշի, ամեն գնով հասնել նրան, որպեսզի ապացուցվի, որ ինքը ճիշտ էր, որ ինքը վերջում այնուամենայնիվ հաղթեց:

Դա եզակի երևույթ է քաղաքականության մեջ: Սովորաբար ժողովրդական լայն զանգվածների կողմից իսպառ մերժված ուժերը քսան տարի անց ուղղակի անհետ հեռացած են լինում ասպարեզից: Լևոնիզմի պարագայում կարծես թե հակառակն է տեղի ունենում:

Յուրաքանչյուր տաս տարին մեկ Հայաստանի պատմության անիվը ներքև գահավիժող մի գաղափարախոսություն և ուժ անընդհատ հարություն է առնում: Հիմա նույնպես հետհեղափոխական Հայաստանում լևոնիզմի ռեգեներացիա` վերածնունդ է կարծես սկսվում:

Եվ այո´, նախագահական կամ կիսանախագահական (իրականում կեղծ տերմին է) կառավարման մոդելներն ամենաոչժողովրդավարականներն ե`ն ոչ-միապետական, ոչ-թեոկրատական երկրներում: Լավագույն և միակ ընդունելի տարբերակը Հայաստանում խորհրդարանականն է:

Բայց ոչ այն պսևդոխորհրդարանականը, որ կա: Այլ` իսկական խորհրդարանականը: Եվ վերադառնալ ավտորիտարիզմ ենթադրող նախագահական կամ այսպես կոչված կիսանախագահական համակարգի` ուղղակի հանցագործություն կլինի»:

Կիսվել նյութով