ՄամուլՏեսանյութ

Լուռ համաձայնություն կա՝ մեզ թողնել Ադրբեջանի հետ մեն-մենակ. Արայիկ Հարությունյան

Լուռ համաձայնություն կա՝ մեզ թողնել Ադրբեջանի հետ մեն-մենակ. Արայիկ Հարությունյան

Այս մասին Արցախի հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Առաջին նամակը ես ուղղել եմ ՌԴ նախագահին, դեռ հունիսի սկզբներին ներկայացրել եմ, որ վիճակն արդեն աղետալի է:

Դրա մասին Հայաստանի վարչապետը լրացուցիչ հուլիսի 5-ին անդրադարձել է: Դրանից հետո տեղի է ունեցել Ալիև-Փաշինյան-Շառլ Միշել հանդիպումը, դրանից հետո տեղի է ունեցել Ռուսաստանի ԱԳՆ-ի կողմից կազմակերպված Բայրամով-Միրզոյան-Լավրով  եռակողմ հանդիպումը:

Կարծես, ամեն տեղ ֆիքսել են, որ կա խնդիր եւ վիճակն օր օրի վատթարանում է, բայց արդյունքները զրոյական են:

Ես առաջիկա օրերին հատուկ ուղերձով դիմելու եմ միջազգային դերակատարներին եւ կոնկրետ առաջարկությամբ կամ պահանջներով, որովհետեւ եթե դրդում են Ադրբեջանի հետ երկխոսության, պետք է ստեղծեն այդ պայմանները, որից հետո նոր մեզ հորդորեն կամ պահանջեն հանդիպել»:

Կիսվել էջում