Մամուլ

Լուկաշենկոն՝ Փաշինյանին. «Քննադատիր Վլադիմիր Վլադիմիրովիչին… Աաա, վախենո՞ւմ ես»

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունների նոր մանրամասներ են հայտնվել՝ Մինսկում ռուսական լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանին զենք վաճառելու մասին:

Մասնավորապես՝ Լուկաշենկոն պատմել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ զրույցի մասին, որտեղ անդրադարձել է Մինսկին ուղղված Ադրբեջանին զենք վաճառելու հետ կապված Երեւանի քննադատությանը:

«Պուտինի ներկայությամբ ես նրան (Փաշինյանին) ասացի, դա եղել է ԱՊՀ գագաթնաժողովում, այնտեղ էր նաեւ Իլհամը (Ալիեւ)… Ես նրան ասացի, Նիկոլ, եկ բոլոր վերջակետերը դնենք «ի»-ի վրա՝ ո՞վ է առաջին տեղը զբաղեցնում Ադրբեջանին զենքի վաճառքով: Ո՞վ: Ռուսաստանը… Եվ ես նրան՝ էդ ինչու լեզուդ կուլ տվեցիր… Ասա նրան, քննադատիր Վլադիմիր Վլադիմիրովիչին… Աաա, վախենո՞ւմ ես:

Իսկ երկրորդ տեղում ո՞վ է՝ Իսրայելը, իսկ երրորդ՝ Թուրքիան, եւ միայն չորրորդ կամ հինգերորդ տեղը, այն էլ հաշվի առնելով «Պոլոնեզը», Բելառուսն է զբաղեցնում: «Պոլոնեզը» չլիներ, տասներորդը կլինենք: Դե ահա, ինչո՞ւ ես հարձակվում Բելառուսի վրա: Յուրայինների վրա ես հարձակվում, որ օտարնե՞րը հասկանան: Դե, դու ասա, եւ ես կլռեմ… Ահա, այսպիսի խոսակցություն է եղել: Ինչո՞ւմ եմ սխալ: Ինչո՞ւ եմ ես հակահայկական մարդ: Մեզ մոտ հայերն ավելի լավ են ապրում, քան Հայաստանում»,- ասել է Լուկաշենկոն:

Աղբյուր՝ news.am

Կիսվել էջում