Աշխարհ

Ինքնաթիռում ուղեկցորդուհու սիրտը կանգ է առել

Ինքնաթիռում ուղեկցորդուհու սիրտը կանգ է առել

Սոչի-Մոսկվա չվերթի ուղեկցորդուհիներից մեկի սիրտը կանգ է առել, տեղեկացրել է SHOT Թելեգրամ-ալիքը։

Կնոջ սիրտը կանգնել է 10 հազար մետր բարձրության վրա։ Օդաչուն բարձրախոսով դիմել է ուղեւորներին՝ օգնություն խնդրելով։ Մայրաքաղաքի «Ռոսդրավնադզորի» ղեկավար Ռոման Կուրինինը, որն օդանավում էր, 10 րոպեում վերակենդանացրել է ուղեկցորդուհուն։

Ինքնաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Վոլգոգրադում, որտեղ կնոջն անմիջապես հոսպիտալացրել են։

Կիսվել էջում