Շոու-բիզնես

Վերջին օրերին մենակ լացում եմ. ի՞նչ է պատահել Կարեն Հովհաննիսյանի նախկին կնոջը

Դերասան և հաղորդավար Կարեն Հովհաննիսյանի նախկին կինը՝ բլոգեր Մանեն, վերջին շրջանում ինստագրամյան իր էջում հաճախ է կիսվում հուզական հրապարակումներով։

Նրա հետևորդները վաղուց էին նկատել, որ Մանեի տրամադրությունը վերջին շրջանում այնքան էլ բարձր չէ, իսկ վերջին հրապարակումը նույնիսկ անհանգստացրել էր շատերին։

Մանեն սթորի բաժնում տեսանյութ էր հրապարակել՝ կից գրելով. «Վերջին օրերին միայն լացում եմ…»։

Սակայն մի քանի ժամ անց նա պարզաբանել է, որ այդ հուզական վիճակը կապված է ֆիլմի նկարահանումների հետ, և իրական կյանքում ինքը միշտ ուրախ ու լավ տրամադրությամբ է։

Կիսվեք ձեր էջում