ԺամանցՄամուլՏեսանյութ

Ինչ է կատարվում այս օրերին Աղի լճում. սեզոնը բացվել է (Տեսանյութ)

Ինչ է կատարվում այս օրերին Աղի լճում. սեզոնը բացվել է (Տեսանյութ)

Armlur.am-ը գրում է․ «Գաջի գործարան»-ի հետնամասում գտնվող Աղի լիճը կամ Աղալիճն ունի երկու ավազան, որից փոքրն ավելի աղի է:

Լիճ այցելում են ոչ միայն մեծահասականեր, այլեւ՝ երեխաներ։ Այստեղ և՛ լողում են, և՛ աղի ջրի շնորհիվ որոշ հիվանդություններ բուժում։

Փոքր Աղի լիճը կամ նախկին Պառվների գյոլը մեծ Աղի լճից մի քանի քայլ հյուսիս-արևմուտք է: Առավելագույն չափերը (17×28)մ է, խորությունը չի գերազանցում 1,5 մ: Նրա առանձնահատկությունն աղայնության բարձր աստիճանն է`ավելի քան 25 %: 

lich

Պառվների գյոլը հնում մի մեծ պղտոր ջրափոս էր, որտեղ լողալ չիմացող մեծահասակ կանայք հոդացավերը մեղմելու նպատակով, նստում էին ափի քարերին և ոտքերն իջեցնում ջրի մեջ: Այդ պատճառով էլ այն կոչվում էր Պառվների գյոլ: 

Վերջին տարիներին այն դարձել է խիստ բազմամարդ: Այստեղ լողում, նստում ու ջրի մեջ ճոճվում են տարբեր տարիքի ու սեռի այցելուներ: Մասնավոր բուժարանները Փոքր Աղի լճի ջրից ցիստերներով քաշում տանում են իրենց կլինիկաները` բուժումներ կատարելու համար:

Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում

Կիսվել էջում