Ինչից դրդված է ինքնաuպան եղել «Բոնուս» սուպերմարկետի հիմնադիր տնօրենը
ArmLur.am-ի տեղեկություններով՝ «Բոնուս» սուպերմարկետների ցանցի հիմնադիր տնօրենը, ըստ նախնական վարկածի, ինքնասպան է եղել։ Նախնական տվյալներով՝ չի բացառվում, որ մահվան պատճառը կուտակված պարտքերն են։
Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ Երևանում տեղի է ունեցել կրակոց և առեղծվածային մահվան դեպք։
Ըստ աղբյուրի՝ Հայաստանում հայտնի «Բոնուս» սուպերմարկետների ցանցի գրասենյակում հայտնաբերվել է հիմնադիրներից մեկի և գլխավոր տնօրենի մարմինը։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.
«Մահացածը երկար տարիներ առաջ իր ընկերների հետ հիմնադրել է «Բոնուս» սուպերմարկետների ցանցը, որը հանրապետության գրեթե բոլոր մարզերում մոտ 16 մասնաճյուղ ուներ, ու էդ մարդիկ առավոտից իրիկուն իրենց քրտինքով ստեղծում էին բարիք, աշխատատեղեր էին բացել։
Բայց հետո ինչ-որ մարդիկ սկսեցին էս մարդկանց բիզնեսը խլելու գործընթաց։


