Մամուլ

«Ինձ կտեսնեք 7-րդ գումարման Ազգային ժողովում. Մխիթար Հայրապետյանն այլևս Սփյուռքի նախարար չի լինի

Լրագրողների հետ ճեպազրույցի ընթաքցում սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը հայարարեց, որ ինքն այլևս չի լինելու սփյուռքի նախարար․ «Ինձ կտեսնեք 7-րդ գումարման Ազգային ժողովում՝ որպես պատգամավոր:

Ինքս խորհրդարանում գլխավորելու եմ կրթության, մշակույթի և սփյուռքի հարցերով հանձնաժողովը: Իմ գործունեությունն այսպես, թե այնպես ուղղակի աղերսներ է ունենալու սփյուռքի հետ քաղաքականության, դրա մշակման ու օրենսդրական դաշտում»,- ասաց Մխիթար Հայրապետությանը:

«Քաղաքական թիմի կողմից քննարկվում է Սփյուռքի նախարարության լինել, չլինելու հարցը: Ես իմ կարծիքը բազմիցս հայտնել եմ, որ կա՛մ Սփյուռքի նախարարությանը տալիս ենք լայն հնարավորություններ, և այն ունենամ է շատ մեծ լծակներ, կա՛մ Սփյուռքի նախարարությունն ուղղակի կցվում է որևէ գերատեսչության: Այս պահին մանրամասներ չեմ կարող ներկայացնել, այդ ամենը քննարկման փուլում է»,- հավելեց Հայրապետյանը:

Կիսվել էջում