Աշխարհ

Թուրք հայտնի երգչուհին ձերբակալվել է կրոնական թեմայով կատակելու համար

Թուրք հայտնի երգչուհին ձերբակալվել է կրոնական թեմայով կատակելու համար

Հինգշաբթի երեկոյան թուրքական դատարանը «ատելություն եւ թշնամանք հրահրելու» մեղադրանքով ձերբակալել է թուրք փոփ աստղ Գյուլսենին՝ կրոնական դպրոցների մասին նրա արտահայտությունների կապակցությամբ, որոնք միջազգային ընդվզում եւ արձագանք են առաջացրել ամբողջ երկրում։

46-ամյա երգչուհին բերման էր ենթարկվել հինգշաբթի Ստամբուլի իր տանը եւ Ստամբուլի դատարանի կողմից ձերբակալվել է մինչ դատավարությունը, հաղորդում է BBC Turkish-ը։

Մեղադրանքները կապված են փոփ աստղի ապրիլյան համերգի հետ, որի ժամանակ նա կատակել էր, որ իր երաժիշտներից մեկի «այլասերության» պատճարն Իմամ Հաթիպի կրոնական դպրոցում սովորելն է, որի շրջանավարտներից է նաեւ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

gyulseni

Փոփ աստղի խոսքերի տեսագրությունները սոցցանցերում սկսել էին տարածվել այս շաբաթվա սկզբին, իսկ Twitter-ում նրան ձերբակալելու կոչով հեշթեգ է հայտնվել:

Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հինգշաբթի Twitter-ում քննադատել էր երգչի խոսքերը՝ դրանք «ատեցողական» եւ «արխայիկ» անվանելով։

Թուրքական կառավարության քննադատներն ասում են, որ ձերբակալությունը հաջորդ տարվա ընտրություններին ընդարաջ պահպանողական բնակչությանը հանգստացնելու Անկարայի ջանքերի մի մասն է:

Երգչուհին արդեն ներողություն է խնդրել, նրան շտապել են աջակցել այլ երգիչներ, որոնց թվում է թուրք երգիչ Տարկանը։

Կիսվել էջում