Աշխարհ

Թուրքիայում ընթրիքի ժամանակ գնդակահարել են Ադրբեջանցի օրենքով գողի

Թուրքիայում ընթրիքի ժամանակ գնդակահարել են Ադրբեջանցի օրենքով գողի

Թուրքական Անթալիայում սպանել են քրեական աշխարհում հայտնի հեղինակություն Նադիր Սալիֆովին՝ Լոթա Գուլիին։ Այս մասին հայտնում է «РИА Новости»- ն ։Գործակալության տվյալներով՝ Ադրբեջանի գլխավոր օրենքով գողին սպանել են ռեստորանում ընթրիքի ժամանակ։

Նախնական տվյալներով՝ հրաձիգը քրեական հեղինակություն Խան Ահմեդիլինսկին է, որը Գուլիի մերձավոր շրջապատից է եղել։ Գլխի ծանր վնասվածքով Գուլին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է, նրա մարդասպանին հաջողվել է փախչել: Սակայն որոշ ժամանակ անց նրան ձերբակալել են Դենիզլի քաղաք տանող մայրուղու վրա։

Զոհվածը ժամանակակից գողական աշխարհի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկն էր։ Ծնվել է 1972 թվականին, նա տարիներ շարունակ գտնվել է Ադրբեջանի գաղութներում։

Օրենքով գող Գուլին դարձել է 2000 թվականին։ Ընդ որում հեռակա կարգով՝ այդ ժամանակ նա նստած էր ճաղերի հետևում, իսկ նրա թագադրումը կազմակերպվել էր երկու կնքահայրերի՝ Ռաուլ Կիրիայի (Ռաուլ Ռուսթավսկի) և Ջեյրան Ասլանովի (Ջեյրան Ռուսթավսկի) կամքով։

2017-ին նա ազատվեց հերթական 12-ամյա ժամկետից հետո ադրբեջանական բանտից և տեղափոխվեց Թուրքիա, որտեղից ղեկավարում էր իր քրեական կայսրությունը։

Կիսվել նյութով