«Ընկերներ էին, երկուսն էլ Ֆանտան գյուղից». ովքե՞ր են Նոր Հաճնի ողբերգության զոհերը
Ինչպես արդեն հայտնել էինք, որ երեկ՝ օգոստոսի 18-ին՝ ժամը 14։44-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճըն քաղաքում շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ քաղաքացին մնացել է տակը։
Շինարարական հրապարակը, որտեղ ողբերգական դեպքը տեղի է ունեցել, Նոր Հաճընի նախկին պոլիկլինկան էր, որը վերանորգվում էր, վերանորոգումը իրականացնում է «ԱՇԿԱՐ» ՍՊԸ-ն։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի հատկանիշներով (շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) (2 դրվագ): 2 անձ ձերբակալվել է։
Տեսանյութը ստորև․


