Շոու-բիզնես

 «Էսքան փորձություններ ու էսքան դասեր». Էլիզ Մելիքյանը անկեղծացել է

Վերջին մեկ տարվա ընթացքում դերասանուհի և բլոգեր Էլիզ Մելիքյանի կյանքում բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունեցել։

Այդ մասին նա խոսել է իր սոցիալական էջում կատարած նոր հրապարակման մեջ։

Էլիզը կիսվել է անցյալ տարվա այս օրերին արված լուսանկարներով և դրանց կից արել անկեղծ գրառում՝ անդրադառնալով իր կյանքում տեղի ունեցած մեծ շրջադարձերին։

«Էս նկարներն անցած տարվա էս օրերին են արված։

Անկեղծ ասած, էսօր հետ նայելով՝ հասկանում եմ, որ նույնիսկ պատկերացնել չէի կարող, թե մեկ տարվա ընթացքում կյանքս էսքան կփոխվի։

Էսքան շրջադարձեր, էսքան նոր փորձություններ ու էսքան դասեր․․․ Կյանքը երբեմն ամենագեղեցիկ անակնկալներն է պատրաստում»,- գրել է Էլիզը։

eliz meliqyan
Կիսվեք ձեր էջում