Մամուլ

Զոհվել է ԱԺ պատգամավոր Արամ Խաչատրյանի եղբայրը

Զոհվել է ԱԺ պատգամավոր Արամ Խաչատրյանի եղբայրը

Անմահացավ հերոս եղբայրս՝ Սևակ Լևոնի Սերոբյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Սևա՛կ ջան, իմ հարազատ, բառերը խեղդվում են կոկորդումս, չգիտեմ ինչպես արտաբերեմ բառեր, որոնք հնչելու են անցյալով ու կապվելու են քեզ հետ։

արամ խաչատրյան

Իմ հպարտություն, իմ ամենաթանկ եղբայր, քո արյունով ներկեցիր հայոց հողն ու պարտադրեցիր այն հաղթանակը, որը, ցավոք, գալու է առանց քեզ գրկելու ու շնորհավորելու։

Անսահման է ցավս, սակայն անսահման է նաև հպարտությունս, որ հանուն Հայրենիքի մղվող սուրբ պատերազմում գլուխդ վայր դրեցիր հայոց եզերքի, տան ու օջախի խաղաղության ու հավերժի համար:

իմ անմահ հերոս….

Հավերժ փառք ու պատիվ քեզ իմ հզոր եղբայր… Հոգիդ լույսի մեջ լինի, իմ սիրելի եղբայր, Իմ Սեւակ»:

Կիսվել նյութով