Երևանում ծառն ընկել է Հասմիկ Խոջյանի մեքենայի վրա. նա բողոքով դիմել է քաղաքապետարանին
Երևանում ծառը կոտրվել և ընկել է դերասանուհի Հասմիկ Խոջյանի մեքենայի վրա։
Այս մասին հայտնել է Հասմիկն ու դիմել Երևանի քաղաքապետարանին։
«Հիշու՞մ եք, որ վերջերս մարդ մահացավ ծառի կոտրվելու հետևանքով։ Բա որ երեխա լիներ մեքենայի փոխարեն։
Լավ է, որ տարածքում մարդ չի եղել ու մարդկային վնաս եղել։ Հարևանը բարձրացավ, զգուշացրեց։
Վտանգն ամենուր է ու շատ մեծ է։ Մեքենայիս գրեթե բան չի եղել։ Ու, փառք Աստծուն, որ մենք էլ՝ Նարեի հետ միասին մեքենայի մոտ չենք եղել տվյալ պահին։
Կա՞ որևէ կառույց, ով վերահսկում է նման վտանգները»,- գրել է դերասանուհին


