ՄամուլՇոու-բիզնես

Երկու օր առաջ վարչապետի հետ Տավուշում էի, ինձ շատ գնահատված զգացի. Ռաֆայել Քոթանջյան

Երկու օր առաջ վարչապետի հետ Տավուշում էի, ինձ շատ գնահատված զգացի. Ռաֆայել Քոթանջյան

Armlur.am-ը գրում է․ Այսօր հայ դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյան ծննդյան օրն է։ Վաստակաշատ դերասանն այս տարի նշում է ծննդյան 78-ամյակը:  «Ժողովուրդ» օրաթերթը դերասանի հետ զրուցել է առօրյայի, շնորհավորանքների եւ գնահատվելու մասին:

Մեզ հետ զրույցում Ռաֆայել Քոթանջյանը նշում է, որ վաղ առավոտից հեռախոսային զանգերը եւ շնորհավորանքները չեն դադարում. «Ինձ համար շատ հաճելի է, որ մարդիկ իրենց կարեւոր առօրյայի մեջ ինձ համար ժամանակ են գտել, եւ ջերմագին շնորհավորել են: Ինձ համար դրանից առավել գեղեցիկ բան պատկերացնել չի կարելի»:

Հարցին, թե արդյոք գնահատված իրեն զգում է մեր երկրում, թե ոչ, վաստակաշատ դերասանն ընդգծում է:

«Երկու օր առաջ ես շատ գեղեցիկ երեկոյի մասնակցեցի, որը կազմակերպել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանամերձ Տավուշի մարզում՝ հատուկ տավուշցիների համար: Ելույթ էր ունենում սիմֆոնիկ նվագախումբը. մինչ այսօր Տավուշի ամբողջ պատմության մեջ, Տավուշի կյանքում երբեք  ոչ մի սիմֆոնիկ նվագախումբ ելույթ չի ունեցել:

Ռաֆայել Քոթանջյան

Դա շատ պատմական բան էր, եւ շատ հաճելի էր, որ մեր շրջանի ժողովուրդը  անմասն չի մնում ամենավերջին նորույթներին: Տավուշում ելույթ էր ունենում նաեւ հայ աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, մեծ սիմֆոնիկի ամբողջ կազմի հետ միասին: 

Ինձ համար դա մի առանձնահատուկ հաճելի զգացողություն էր եւ ես դահլիճում նստած մեծ բավականություն էի ստանում եւ ինձ որպես դիտորդ չէի զգում, այլ մասնակիցն էի այդ ամենի:

Ինձ համար այնքան հաճելի էր, այնքան մարդիկ մոտեցան ինձ եւ իրենց գնահատանքի  եւ երախտիքի խոսքը հայտնեցին, այնքան գեղեցիկ խոսքեր լսեցի, որը հավաստիքն էր այս ամեն ինչի, որ անգամ շատ հեռու շրջաններում մարդիկ սիրում են, հարգում են եւ անհամբեր սպասում են, թե երբ պետք է ավարտվի այս կորոնավիրուսը, որպեզի կարողանանք շփման ավելի գեղեցիկ տարբերակներ գտնել, ոչ միայն բարեւել , խոսել, այլ նաեւ մեկս մյուսին ուրախացնել»,-նկատում է նա:

Ռաֆայել Քոթանջյանը մեզ հետ զրույցում նկատում է, որ իր ողջ կյանքի ընացքում ստացել է բազում նվերներ, շքանշաններ, բայց լավագույն նվերը՝ նրա երկու թոռնիկներն են:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Share