ՏեսանյութԱզատ խոսք

Երիտասարդ աղջիկն ահազանգում է, որ անհայտ անձը հարձակվել է իր վրա, վնասվածքներ պատճառել ու գողացել դրամապանակը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երիտասարդ աղջիկ Նարե Հովսեփյանն ահազանգում է՝ Սասունցի Դավիթ կայարանի մոտ՝ իրենց շենքից ոչ հեռու անհայտ անձը հարձակվել է իր վրա, վնասվածքներ պատճառել ու տարել դրամապանակը։

Աղջիկը նկարահանել է վնասվածքներն ու պատմել մանրամասները։ Դեպքը տեղի է ունեցել երեկ։

«Շատ նորմալ արտաքինով, նորմալ հագնված էր, սպասելի չէր։

Ինքը միանգամից հարձակվեց ինձ վրա, գցեց գետին, քաշում էր պայուսակս։

Մոտ 10 վայրկյան այդ վիճակն էր», – տեսանյութում պատմել է աղջիկը։

Տեսանյութը՝ ստորև․

Կիսվեք ձեր էջում