Մամուլ

Եթե «Սպայկա»-ն ուզում է բոյկոտ անել, ուրիշ ընկերություններ կգան, շուկան կկարգավորվի․ թող հանգիստ նստեն տեղները․ Փաշինյան

Եթե «Սպայկա»-ն ուզում է բոյկոտ անել, ուրիշ ընկերություններ կգան, շուկան կկարգավորվի․ թող հանգիստ նստեն տեղները․ Փաշինյան

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով «Սպայկա» ընկերության վերջին աղմկահարույց դեպքին՝ ասեց, որ վարչապետ ընտրվելուց հետո իրավապահ ու հարկային մարմիններն անընդհատ իրեն ահազանգել են, որ «Սպայկա»-ի հետ կապված կան լրջագույն խնդիրներ՝ այդ թվում հարկային։

«Ես բոլորին ասել եմ՝ շատ լավ, ոնց օրենքով նախատեսված կարգն է, հետաքննեք, բայց այնպես արեք, որ աշխատանքային պրոցեսը չխաթարավի։

Ես ասել եմ՝ քննությունը տարեք էնպես, որ ընկերության աշխատանքը չխաթարվի, բայց դա չի նշանակում, որ որոշ մարդիկ գնան մտնեն սենյակները, քննիչներին ձեռ առնեն, գնան իրենց տուն»։

Իսկ, թե ինչ կանի վարչապետը, եթե «Սպայկա»-ն իր ողջ աշխատակազմով բոյկոտի, պատասխանեց․

«Հեսա կտեսնենք՝ կկանգնեն, թե չեն կանգնի, շատ խելոք էլ կաշխատեն, որովհետև ոչ մեկ էսօր, առավել ևս իրենք, չեն համաձայնի միլիոնավոր դոլարների կորուստ ունենալ, ինչ է թե բոյկոտեն»։

Փաշինյանն ասաց, որ իրեն հարց են տալիս, թե ինչո՞ւ չի բարձրացնում ուսուցիչների աշխատավարձը․

«Չեմ բարձրացնում, որովհետեւ ոմանք հարկեր չեն վճարում։ Ում մոտենում ես, ասում է՝ ռեստորանս կփակեմ, դե էդ դեպքում ոչ մեկ թող հարց չտա ինձ՝ ինչո՞ւ են թոշակները ցածր, ինչո՞ւ աշխատավարձերը չեք բարձրացնում, որովհետեւ բոլոր ներդրողները չեն ուզում հարկ վճարեն ու սպառնում են, որ կփակեն աշխատատատեղերը, այսինքն՝ էս ժողովրդին գերի՞ են վերցրել, գյուղացիներին, քաղաքացիներին, իրենց կողքով անցնել չի կարելի, որովհետեւ իրենք մարդկանց կյանքը կանխորոշելու մանդատ ունեն։ Չունեն իրենք էդ մանդատը, թող հանգիստ նստեն տեղները», – հավելեց Նիկոլ Փաշինյանը։

Կիսվել էջում