Մամուլ

Եթե Նիկոլը չգար կառավարության գլուխ, ձեզ կազատեի՞ն. Արագածի բնակիչը՝ Սեֆիլյանին

Եթե Նիկոլ Փաշինյանը չգար կառավարության գլուխ, ձեզ կազատեի՞ն, դեռ գուցե խփել կտային: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 29-ին, Արագածոտնի մարզի Արագած գյուղում «Սասնա ծռերի» քարոզարշավի ժամանակ դիմելով Ժիրայր Սեֆիլյանին, ասաց գյուղացիներից մեկը: Սեֆիլյանը համաձայնեց ասվածի հետ:

«Պետք է մի հատ Ստալին ծնվի, որ էս երկիրը երկիր դառնա ու ծնվեց: Հիմա ձեր նման զինակիցները պետք է պաշտպանեն այդ մարդուն: Մեկ ձեռքը ծափ չի տա»,-ասաց գյուղացին:

Ժիրայր Սեֆիլյանն էլ արձագանքեց. «Պայմանավորվեցինք, հներին ոչ մի ձայն, նորերին ում ուզում եք ընտրեք»:

Քաղաքագետ Արա Պապյանն էլ նշեց, որ պետք է ԱԺ-ում ընդդիմադիր ուժ լինի, որ իշխանություններին ցույց տա, մատնանշի թերությունները. «Չի կարելի ասել գողացած փողի 30 տոկոսը տուր, էն 70 տոկոսը գնա վայելի: Դա սխալ է, այդ մարդիկ պետք է պատժվեն»:

Կիսվել նյութով