Մամուլ

ԴՕԿ կուսակցության անդամները ծեծի չեն ենթարկվել մեր աշխատակիցների կողմից․ AMAR ռեստորան

ԴՕԿ կուսակցության անդամները ծեծի չեն ենթարկվել մեր աշխատակիցների կողմից․ AMAR ռեստորան

AMAR ռեստորանի սիրելի հյուրեր,

ռեստորանային համալիրի տնօրինությունը պաշտոնապես հայտարարում է, որ համացանցում տարածված լուրերն առ այն, որ ԴՕԿ կուսակցության անդամները ծեծի են ենթարկվել մեր աշխատակիցների կողմից, չեն համապատասխանում իրականությանը:

Մենք հավատարիմ մնալով մեր որդեգրած քաղաքականությանը՝ սիրով մեր հարկի տակ ենք հյուրընկալում յուրաքանչյուրին, ով ցանկանում է իր ժամանցն անցկացնել AMAR-ի հյուրընկալ միջավայրում, անկախ քաղաքական հայացքներից:

Սիրելի հյուրեր, հորդորում ենք լինել զգոն, տեղեկացված և չհավատալ տարածում գտած հոլովակում հնչող ապատեղեկատվությանը:

Սիրով, AMAR-ի տնօրինություն:

Կիսվել էջում