Շոու-բիզնես

Դու ես որոշում եղբայր ոնց ապրես և ում շահերը պաշտպանես. Սարգիս Գրիգորյան

Դու ես որոշում եղբայր ոնց ապրես և ում շահերը պաշտպանես. Սարգիս Գրիգորյան

Դերասան Սարգիս Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել՝

«Երբ ուզում ես սատանայի ջրաղացին ջուր լցնել չարություն արա` նախանձիր, վրարավորիր, բամբասիր, կոտրիր, մատնիր և այլն։ Քեզ թվում է թե դա անում ես հանուն ինչ որ վեհ գաղափարների համար, որ դա է միակ ճանապարհը, բայց ՈՉ…

Սխալվում ես դա տաքացնում ու հզորացնում է միայն չարին ու նրա իշխանությունը։ Չի կարող ատելությունը, վիրավորանքը, նախանձը, բանբասանքը լուսավոր ու դրական հարց լուծել։ Չի կարող ԵՐԲԵՔ։

Ես կողմնակից եմ սիրուն, քաղաքակիրթ շփմանը, մարդասիրությանը, ներողամտությանը։ Դու ես որոշում եղբայր ոնց ապրես և ում շահերը պաշտպանես։

Սեր ու երջանկություն ինձ ու Ձեզ, եթե իհարկե ուզում եք»։

Կիսվել նյութով