Դատարանը հրապարակեց Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը
«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը երկու ամսով կալանավորվել է։
Այս մասին հայտնեցին Քննչական կոմիտեից։
Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, հուլիսի 9ի առավոտյան ձերբակալվել էր «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը։
Ըստ Քննչական կոմիտեի՝ վարույթի շրջանակում Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը):



