Մամուլ

Դատավորներով լուրջ պետք է զբաղվել, հատկապես էգերով…

Թամար Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է տեսանյութով, որտեղ դատավոր Մանուշակ Պետրոսյանը ոչ ադեկվատ վարքագիծ է դրսևորում և առանց որևէ պատճառի հարձակվում ամբաստանյալ՝ Հասմիկ Սարգսյանի վրա, ով 3 անչափահաս երեխաների և 1 զինվորի մայր է։ Տեսանյութին կից՝ կատարել է հետևյալ գրառումը․

«Դատավորներով լուրջ պետք է զբաղվել, հատկապես էգերով: Այս մանուշակ պետրոսյանի համար պատիժ եմ մտածում, չեմ գտնում: Ինչ մտածում եմ իր համար շատ հաճելի կլինի, կյանքում փորձած չի լինի: Բա ի՞նչ անենք:

Էս կնոջը ոչ միայն պետք է ազատել դատարանի դահլիճից, գործը կարճել, այլ բարձր թոշակ նշանակել ու դատավորին, մեկ էլ հերմինե նաղդալյանին ձրի աշխատացնել, որպես այս կնոջ սպասուհի, տուն մաքրող…»։

Կիսվել նյութով