Մամուլ

«Դատավորը պիտի սիկտիր էղնի դատավորի կարգավիճակից ու դատվի. արդարություն պահանջողները կատաղած են»․ Լևոն Բարսեղյան

Տաթոյի որոշումների գներն ինչ են.

Բազմաթիվ անմեղների կալանավորած դատարանը, իր աշխարհահռչակ դատավոր Տաթոյի որոշմամբ (ավազանի անունով՝ Տաթեւիկ Գրիգորյան), 8 սերժաբարո պատգամավորի երաշխավորությամբ, խաղաղ ցուցարար ծեծած ու գուցե ծեծը կազմակերպած Մասսի քաղաքապետին չկալանավորեց, երկրից չհեռանալու մասին ստորագրությամբ ազատ արձակեց դատարանից: Ախպերությունը ցնծում է: Արդարություն պահանջողները կատաղած են: Սա նշանակում է, որ դատավորը պիտի սիկտիր էղնի դատավորի կարգավիճակից ու դատվի, մնացածը՝ իր ճաշակով: Ինձ կարիք չկա բացատրելու, որ կալանքը պատիժ չէ, այլ ընդամենը խափանման միջոց: Կալանքը նման արարքի դեպքում, երբ տուժողներ, վկաներ ու հանցակիցներ կան, միջոց է նրանց վրա չազդելու համար:

Սա նշանակում է, որ դատարանը պաշտպանում ու հովանավորում է քաղաքացիների նկատմամբ անմարդկային վերաբերվունքը, որ դատարանը չի հասկացել, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում, թե ինչ ջուր է եռում արդեն երկու ամիս, ու թե ինչ է, լինում, երբ սայթաքում են եռացող կաթսայի պռնկին: Սա նշանակում է, որ եթե դատավորին կամ իր եղբորը կամ հորը մի քանի այլ քաղաքապետեր ու տեղակալներ քաշեն ծեծեն, չեն կալանավորվելու, հետո էլ ասելու են, որ քրֆեց, վիդեոյում չի երեւում, չդիմացա ծեծեցի: Սա նշանակում է, որ, եթե Մասսի քաղաքապետին մի քանի այլ քաղաքապետեր քաշեն ծեծեն, էլի չեն կալանավորվելու:

Բոլոր նրանք, ովքեր կարող են օրենքով դատավորին պաշտոնանկելու գործընթաց գործի գցել, պիտի անեն այդ: Առանց հապաղելու: Էս հեղափոխությունը նոր է սկսվում: Շատ եք հաբռգած այ ագառդիոններ: Բոլոր կեղծավոր, ծախու դատավորները պիտի հեռացվեն համակարգից: Լրագրողներ, հիմա դայաղվեք Մասսի քաղաքապետին, թող պատմի, թե ինչու էր ջահելներին ծեծում էդ երկու դիպլոմով չագուջը: Ասեք, որ ամեն չակուջի համար կվալտ կա կանխատեսած, Տաթոները իրեն փրկել չեն կարողանա: Փաստաբաններին՝ շնորհավոր, ինչ տխուր ստացվեց: Ինձ մի պատմեք, թե փաստաբանությունը բժշկության պես գործ է, պիտի օգնել մարդուն: Գիտեմ, ուղղակի, ասի զգուշացնեմ, որ երբ կծեծեն փաստաբանին սրա պես չակուջները, կգնաք կմիջնորդեք, որ ոչ թե կալանավորեն, այլ ստորագրությամբ բաց թողնեն, որ էլի ծեծեն:

Պաչում եմ …

ՀԳ. Ես էլ եմ ստորագրությամբ ազատ, բայց մեղադրյալ, սա էլ.

Կիսվել էջում