ԱշխարհՄամուլ

Գրանցվել է Չինաստանից դուրս մահվան առաջին դեպքը․Չինական կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվը հասել է 360-ի

Գրանցվել է Չինաստանից դուրս մահվան առաջին դեպքը․Չինական կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվը հասել է 360-ի

Չինական 2019-nCoV կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվը հասել է 360-ի, վարակված է ավելի քան 17 000 մարդ:

CNN-ն փոխանցում է, որ գրանցվել է Չինաստանի սահմաններից դուրս մահվան առաջին դեպքը. Ֆիլիպիններում մահացել է 44-ամյա տղամարդ (լրատվամիջոցների տեղեկություններով՝ չինացի):

Փորձագետների կարծիքով՝ տղամարդը վարակվել է չինական Ուհան քաղաքում, որը բռնկման էպիկենտրոնն է: Տղամարդն այնտեղից եկել էր իր 38-ամյա ընկերուհու հետ, որի մոտ նույնպես կորոնավիրուս են գտել:

Մանիլայում տղամարդուն հիվանդանոց են տեղափոխել վատ ինքնազգացողության առաջին իսկ նշանների դեպքում, իսկ հոսպիտալացնելու ժամանակ նրա մոտ թոքաբորբ էր զարգացել: Բժիշկների խոսքով՝ նրա վիճակը կայուն էր, բայց 24 ժամվա ընթացքում կտրուկ վատթարացել է, որից հետո նա մահացել է:

«Չինաստանի սահմաններից դուրս սա մահվան առաջին դեպքն է: Սակայն անհրաժեշտ է հիշել, որ վարակումը տեղի չի ունեցել մեզ մոտ:

Պացիենտը եկել էր բռնկման էպիկենտրոնից»,- ասել է Ֆիլիպիններում ԱՀԿ ներկայացուցիչ Ռաբինդրա Աբեյսինգեն:

Կիսվել էջում