Մամուլ

Գործարար «Լֆիկ Սամոյի» ընտանիքին պատկանող Bentley Mulsanne-ն Երևանի կենտրոնում կայանել են չթույլատրելի հատվածում

Գործարար «Լֆիկ Սամոյի» ընտանիքին պատկանող Bentley Mulsanne-ն Երևանի կենտրոնում կայանել են չթույլատրելի հատվածում

Shamshyan.com-ը գրում է․ ՀՀ կառավարության վերջին նիստերի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ի լուր աշխարհի հանրությանը տեղեկացրեց, որ երևանում ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի ընտանիքին պատկանող ավտոմեքենան:

Վարչապետն իր խոսքում նշել էր, որ սա բացառիկ երևույթ է, որ նախկինում նման բան երբևիցե չի եղել:

Bentley Mulsanne

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող  Գագիկ Շամշյանը, քիչ առաջ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, հայտնի գործարար «Լֆիկ Սամո» մականվամբ Սամվել Ալեքսանյանին պատկանող Bentley Mulsanne մակնիշի 60 QQ 006 համարանիշի ավտոմեքենան Մոսկովյան փողոցում կայանել են  չթույլատրելի հատվածում՝ քաղաքային տրանսպորտի  համար նախատեսված կանգառի վայրում:

Bentley Mulsanne 2

Հիմա գնդակը պարեկային ծառայության դաշտում է:

Մնում է, օրինախախտ վարորդին ենթարկել վարչական պատասխանատվության, ինչի մասին կառավարության առաջիկա նիստերից մեկի ժամանակ գուցե վարչապետը հանրությանը տեղեկացնի:

Կիսվել նյութով