ՄամուլՔաղաքականություն

Գյումրիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտվում է. առաջատար է «Բալասանյան» դաշինքը

Գյումրիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտվում է. առաջատար է «Բալասանյան» դաշինքը

Մեծությամբ երկրորդ քաղաքում` Գյումրիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտվում է:

Նախնական տվյալներով Գյումրու 82 տեղամասից 29-ից ստացված տվյալների համաձայն, ՏԻՄ ընտրություններում հաղթում է «Բալասանյան» դաշինքը 34,35% ձայներով:

Երկրորդ տեղում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է՝ 30,81% ձայներով:

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ հոսանքազրկումներ են տեղի ունեցել Գյումրու 31/31, 31/43 ընտրատեղամասերում: 

qvearkutyan ardyunqner

Հիշեցնենք, այսօր Գյումրիում անցկացված ՏԻՄ ընտրություններին գրանցվել է ամենացածր մասնակցությունը:

Հիշեցնենք, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում պայքարի մեջ են «Հայրաքաղաք» կուսակցությունների դաշինքը, «Արժանապատիվ ուղի» կուսակցությունը, Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, «Գյումրին կռնա՜» կուսակցությունների դաշինքը, «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը, «Թասիբով» կուսակցությունների դաշինքը և «Ապրելու երկիր» կուսակցությունը։

Կիսվել նյութով