Գյումրիում փաստաբանը վրաերթի է ենթարկել երկու կնոջ
Երեկ՝ հունիսի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։
Ժամը 15:20-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 33-ամյա Արտուշ Հակոբյանն իր վարած «Jeep Cherokee» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխվել Գյումրու բժշկական կենտրոն։
Դեպքի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վրաերթի ենթարկվածների ինքնությունը։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները կանայք են։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա․ Հակոբյանը ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան է։




